Author Archives: Miqayel

16-ամյա Յամալի հանճարեղ գոլը Բարսային հաղթանակ պարգևեց Մալյորկայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 73-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 16-ամյա վինգեր Լամին Յամալի խփած հիասքանչ գոլը։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Մալյորկան», 27 միավորով, 15-րդն է։ Հ․Գ․ […]

Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը Կրասնոդարի դեմ խաղում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոստովը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Կրասնոդարին»։ «Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով 62-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին։ Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին արդյունավետ գործողությունը։ Նշենք, որ «Կրասնոդարի» կազմից որակազրկման պատճառով հանդիպումը բաց թողեց […]

Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Միկել Արտետան («Արսենալ») և Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ») ճանաչվել են Պրեմիեր լիգայի փետրվարի` համապատասխանաբար լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ փետրվարին հաղթել է անցկացրած բոլոր 4 խաղերում` մրցակիցների դարպասն ուղարկելով 17 գնդակ։ Իսպանացի մասնագետը կարիերայում 7-րդ անգամ է ճանաչվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Արտետայից շատ միայն […]

Ռեալի` Բելինգհեմի որակազրկման հարցում բողոքարկումը մերժվել է

«Ռեալ Մադրիդի»` ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի որակազրկում հարցում բողոքարկումը մերժվել է։ COPE-ն հայտնում է, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել անգլիացի ֆուտբոլիստի երկխաղյա որակազրկումը։ 20-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի 28-29-րդ տուրերի «Սելտայի» ու «Օսասունայի» դեմ խաղերը։ Հիշեցնենք, որ Բելինգհեմը կարմիր քարտ էր ստացել Լա լիգայի 27-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում սկանդալային դեպքից […]

Մեսսիի ու Սուարեսի գոլերն Ինտեր Մայամիին փրկեցին պարտությունից Նեշվիլի դեմ խաղում 🎥

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՄԼՍ-ը ներկայացնող «Իտներ Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նեշվիլի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «Ինտեր Մայմին» կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Խերարդո Մարտինոյի թիմը հանդիպման ընթացքում խարտվում էր 0:2 հաշվով, սակայն Լեո Մեսսիի ու Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ փրկեց խաղը։ Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողն իր […]

Պիեր-Էմերիկ Օբմեյանգի «կախած» հարվածով հիասքանչ գոլը Վիլյառեալի դեմ խաղում 🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մարսելը» սեփական մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»։ Հանդիպման հերոս դարձավ պրովանսյան ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով 59-րդ րոպեին «կախած» հարվածով հիասքանչ գոլ խփեց` լուսատախտակին վառելով 4:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մարսելը շանս չտվեց Վիլյառեալին` ջախջախելով «դեղին սուզանավին»🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Պրովանսյան ակումբը շանս չտվեց «դեղին սուզանավին»` 4:0 հաշվով ջախջախելով մրցակցին։ Ժան-Լուի Գասեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով, խփած 9 գոլով, գլխավորում է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակը։ «Մարսելի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ժորդան Վերետուն, իսկ հյուրերի կիսապաշտպան Յերսոն Մոսկերան […]

Օլիմպիակոսի ֆիասկոն. Մաքքաբի Թել Ավիվը խոշոր հաշվով հաղթեց հունական ակումբին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Թել Ավիվի «Մաքքաբին» Պիրեյի «Գեորգիոս Կարայիսկակիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ Իսրայելից ժամանած հյուրերը հիանալի հանդիպում անցկացրին և հաղթեցին խոշոր` 4:1 հաշվով։ Ռոբի Քինի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրան Զահավին, մեկական գոլ էլ խփեցին Իդո Շահարն ու Դոր Պերեցը, […]

Լիվերպուլը ֆանտաստիկ խաղով քարը քարի վրա չթողեց Սպարտա Պրահային 🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պրահայի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` հաղթելով 5:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, մեկական գոլ էլ խփեցին Ալեքսիս Մաք Ալիսթերը, Լուիս Դիասն ու Դոմինիկ Սոբոսլայը։ «Սպարտայի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնոր Բրեդլին։ Հավելենք, որ […]

Ռոման ոչնչացրեց Բրայթոնին` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Գայլերը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «ճայերին» ջախջախելով 4:0 հաշվով։ Դանիելե դե Ռոսիի թիմից մեկական գոլ խփեցին Պաուլո Դիբալան, Ռոմելու Լուկակուն, Ջանլուկա Մանչինին և Բրայան Քրիստանտեն։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 589 590 591 592 593 2,106