Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։ «Ֆուրի ռոխայի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց, շրջանցեց մրցակցի պաշտպան Վենդելին, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «պենտակամպիոնների» կիսապաշտպան Ժոաո Գոմոսը նրան կանգնեցրեց միայն կանոնների խախտման գնով։ Հանդիպման գլխավոր […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լամին Յամալի վերաբերյալ 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել. «Մենք առաջարկ էինք ստացել այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Յամալն է։ Պատրաստ էին վճարել 200 միլիոն եվրո, սակայն մենք ասացինք` ո՛չ։ Մենք հավատում ենք այդ տղայի խաղային որակներին ու մարզական տեսլականին։ Մենք առաջարկներ ենք ստացել նաև […]
Ավելին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք դիմակայության մասին. «Գրեթե պարզ էր, որ մենք իսպանական թիմի դեմ ենք խաղալու։ Երկար տարիներ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու, սակայն այժմ ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թիմը դուրս գա կիսաեզրափակիչ։ «Բարսելոնայի» քանի՞ խաղացող կլիներ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում։ Տեր Շտեգենը, Արաուխոն, Կունդեն, Դե […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։ Marca-ն գրում է, որ փարիզյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի փոխարինող։ Ֆրանսիացի հարձակվողը, ամենայն հավանակությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Պարի Սեն-Ժերմենից»։ Աղբյուրի փոխանցմամբ` ՊՍԺ-ն պատրաստ է պատանի աստղի դիմաց «բլաուգրանային» վճարել 200 մլն եվրո։ Նշվում է, որ ֆուտբոլիստի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 73-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 16-ամյա վինգեր Լամին Յամալի խփած հիասքանչ գոլը։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Մալյորկան», 27 միավորով, 15-րդն է։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը։ Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ու Squawka-ն հաստատում են, որ Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Յամալը «Նապոլիի» դեմ հանդիպման օրը […]
Ավելին
Իսպանական հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում թոփ-5 առաջնություններում ամենաարդյունավետ հաջողված դրիբլինգի դիմաց ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետեյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 2:2 հաշիվը։ Բասկյան ակումբի գոլերը խփել են Գորկա Գուրուսետան ու Օյան Սանսեթը, իսկ «բալուգրանայի» կազմից աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը։ Այսպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» հաղթում է 2:1 հաշվով։ Նախ 35-րդ վայրկյանին հաշիվը բացեց բասկյան ակումբի հարձակվող Գորկա Գուրուսետան, ապա 26-րդ և 32-րդ րոպեներին Խավիի թիմից աչքի ընկան համապատասխանաբար Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ «Բլաուգրանայի» կազմից 32-րդ րոպեին աչքի ընկավ Լամին Յամալը` հաշիվը դարձնելով 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023