Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Գայլերը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «ճայերին» ջախջախելով 4:0 հաշվով։ Դանիելե դե Ռոսիի թիմից մեկական գոլ խփեցին Պաուլո Դիբալան, Ռոմելու Լուկակուն, Ջանլուկա Մանչինին և Բրայան Քրիստանտեն։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Գայլերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին, Ռոմելու Լուկակուն, Պաուլո Դիալան ու Լեանդրո Պարեդեսը։ «Մոնցայի» կազմից հեղինակության գոլը խփեց Անդրեա Կարբոնին։ Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլառատ պայքարում «գայլերը» 3:2 հաշվով հաղթեց «ցլերին»։ Դանիելե դե Ռոսիի թիմից փայլեց Պաուլո Դիբալան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Դուվան Սպատան, իսկ «Ռոմայի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ «Գայլերը» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին Լորենցո Պելեգրինին ու Դին Հայզենը։ Նշենք, որ Դանիելե դե Ռոսիի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հռոմեական ակումբն Ա […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Կրեմոնեզեի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի հյուրերն, օգտագործելով սակավաթիվ գոլային պահերից մեկը, հաղթում էին 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկ Չաջութը։ Երկրորդ կեսում «գայլերը», ունենալով խաղային լուրջ առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գոլը։ Այդուհանդերձ, հանդիպման […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ «Գայլերը» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Ժոզե Մոոուրինիոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ խփեցին Ռենատու Սանչեսը, Բրայան Քրիստանտեն, Ռոմելու Լուկակուն և Ջանլուկա Մանչինին, իսկ Ալբերտո Գրասին գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «ջալոռոսիները» վաստակեցին 4 միավոր` բարձրանալով […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված 2022/23 մրցաշրջանի հաջողված և ձախողված տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրեցին «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ հիմնականում հավասար պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ հաշիվը 35-րդ րոպեին բացեց «գայլերի» հարձակվող Պաուլո Դիբալան, այնուհետև 55-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին դարձավ իքնագոլի հեղինակ` «օգնելով» անդալուսական ակումբին […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշաշ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հաշիվը բացեց Պաուլո Դիբալան, իսկ անդալուսական ակումբի պատասխան գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Ջանլուկա Մանչինիի անվան դիմաց։ Հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Սևիլիայի» դեմ։ Առաջին կեսից հետո «գայլերը» հաղթում են 1:0 հաշվով. 35-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմից աչքի է ընկել Պաուլո Դիբալան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023