Մարսելը շանս չտվեց Վիլյառեալին` ջախջախելով «դեղին սուզանավին»🎥

Մարսելը շանս չտվեց Վիլյառեալին` ջախջախելով «դեղին սուզանավին»🎥

08/03/2024 - 01:54

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Պրովանսյան ակումբը շանս չտվեց «դեղին սուզանավին»` 4:0 հաշվով ջախջախելով մրցակցին։

Ժան-Լուի Գասեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով, խփած 9 գոլով, գլխավորում է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակը։

«Մարսելի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ժորդան Վերետուն, իսկ հյուրերի կիսապաշտպան Յերսոն Մոսկերան գրավեց սեփական դարպասը։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023