Բայերը 90-2-րդ րոպեին դրամատիկ ոչ-ոքի կորզեց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց ադրբեջանական «Քարանախի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել։ Գերմանական ակումբի կազմից աչքի ընկան Ֆլորիան Վիրցն ու Պատրիկ Շիկը։ Վերջինս իր թիմին […]