ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Միլան» – «Ռոմա» «Լիվերպուլ» – «Ատալանտա» «Բայեր» – «Վեսթ Հեմ» «Բենֆիկա» – «Մարսել» 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրլի 9-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 18-ին։ Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը. «Բենֆիկա»/«Մարսել» – «Լիվերպուլ»/«Ատալանտա» «Միլան»/«Ռոմա» – «Բայեր»/«Վեսթ Հեմ» Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մարսելը» սեփական մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»։ Հանդիպման հերոս դարձավ պրովանսյան ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով 59-րդ րոպեին «կախած» հարվածով հիասքանչ գոլ խփեց` լուսատախտակին վառելով 4:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Պրովանսյան ակումբը շանս չտվեց «դեղին սուզանավին»` 4:0 հաշվով ջախջախելով մրցակցին։ Ժան-Լուի Գասեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով, խփած 9 գոլով, գլխավորում է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության մրցաշարային աղյուսակը։ «Մարսելի» կազմից մեկ գոլ էլ խփեց Ժորդան Վերետուն, իսկ հյուրերի կիսապաշտպան Յերսոն Մոսկերան […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» 3:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»` դուրս գալով մրցակարի 1/8 եզրափակիչ։ Պրովանսյան ակումբի գոլերից մեկը խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Գաբոնցի հարձակվողը Եվրոպա լիգայում խփեց իր 31-րդ գոլը` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։ 34-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցել է «Պորտուի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով մրցաշարում խփել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մարսելի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 46-ամյա մասնագետը պրովանսյան ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակցել 2023 թ. սեպտեմբերին։ «Մարսելը» իտալացի մարզչի գլխավորությամբ անցկացրել է 24 հանդիպում, տարել 9 հաղթանակ, կրել 7 պարտություն, 8 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Մարսելի» ձախ պաշտպան Ռենան Լոդիին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց պրովանսյան ակումբին վճարել է 23 մլն եվրո։ Նշենք, որ Լոդին «Մարսելի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից` անցկացրած 23 խաղում դառնալով […]
Ավելին
Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում, «Բրայթոնը» B խմբի շրջանակում «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Մարսելի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ճայերն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն միայն խաղավերջում կարողացան հաղթանակ կորզել։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեց 88-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի խփած միակ գոլը։ Նշենք, որ բրազիլացի հարձակվողը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 6 գոլ […]
Ավելին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Այաքսին»։ Պրովանսյան ակումբի կազմից փայլեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Օբամեյանգի երկրորդ գոլը, երբ 47-րդ րոպեին Ամին Հարիթի եզրից կատարած փոխանցումից հետո շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում «Մարսելը» B խմբի շրջանակում «Վելեդրոմ» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլլերային ընթացք ու ավարտ ունեցավ, որն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակ` 4:3 հաշվով։ Ջենարո Գատուզոյի թիմից փայլեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Գաբոնցի հարձակվողն իր թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ «Մարսելի» կազմից մեկ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրում պետք է կայանար «Մարսել» – «Լիոն» հանդիպումը, սակայն այն հետաձգվել է։ Բանն այն է, որ հանդիպումից առաջ սկանդալային միաջդեպ է տեղի ունեցել. «Մարսելի» երկրպագուները քարերով հարձակվել և հարվածել են «Լիոնի» ավտոբուսի վրա, որն ընթանում էր «Վելոդրոմ» մարզադաշտ։ Հարվածների հետևանքով կոտրվել են ավտոբուսի պատուհանները, իսկ «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն դեմքի […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023