Հենրիխ Մխիթարյանը` Ա սերիայի տուրի խորհրդանշական հավաքականում 📸
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Պարմայի» դեմ խաղում (2:0) գրավել էր մրցակցի դարպասը` օգնելով «Ներաձուրիին» պատմության մեջ 21-րդ անգամ նվաճել «Սկուդետոն»։
Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ` Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Նապոլի»)։
Պաշտպաններ` Մարիո Էրմոսո («Ռոմա»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), Քինգսլի Էհիզիբուե («Ուդինեզե»)։
Կիսապաշտպաններ` Քրիստիան Տորստվեդտ («Սասուոլո»), Նիկոլո Պիսիլի («Ռոմա»), Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Գուստավ Իսակսեն («Լացիո»)։
Հարձակվողներ` Արման Լյորենտե («Սասուոլո»), Տիջանի Նոսլին («Լացիո»), Վալիդ Չեդիրա («Լեչե»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան