16-ամյա Յամալի հանճարեղ գոլը Բարսային հաղթանակ պարգևեց Մալյորկայի դեմ խաղում 🎥

16-ամյա Յամալի հանճարեղ գոլը Բարսային հաղթանակ պարգևեց Մալյորկայի դեմ խաղում 🎥

09/03/2024 - 01:55

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Խավիի թիմին 73-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 16-ամյա վինգեր Լամին Յամալի խփած հիասքանչ գոլը։

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Մալյորկան», 27 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023