«Յուվենտուսը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական հերթական խաղում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հոնկոնգում կայացած խաղում «Բիանկոներիի» հաղթական գոլը 68-րդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով խփեց Էդոն Ժեգրովան։ Թուրինյան գրանդը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` մրցելով «Ինտերի» դեմ։ «Չելսին» նույն օրը կհանդիպի «Միլանին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն 2026/27 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆիորենտինայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ Վարձակալության ավարտին իտալական ակումբը չի ունենա 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման պայմանագրային հնարավորություն։ Արգենտինացի եզրայինը մադրիդյան գրանդ է տեղափոխվել 2025թ. օգոստոսին, 35 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։ Անցնող օրերից «Ռեալից» հեռացել են նաև […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոն Սթոունզն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 32-ամյա ֆուտբոլիստը մանկունիական գրանդում հանդես էր գալիս 2016թ. օգոստոսից, 295 խաղում խփել է 19 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Սթոունզը 2014թ. մայիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի […]
Ավելին
66 տարեկանում կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար պաշտպան Ֆրանկո Բարեզին, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Բարեզիի մահվան պատճառները չեն նշվում, բայց, La Gazetta dello Sport-ի տվյալներով, 2025թ. նա թոքի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել։ Ունենալով ընդամենը 176սմ հասակ` Բարեզին խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա ամբողջ կարիերայում հանդես է եկել […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով ԱԱ-2030-ի ֆավորիտներին։ Ֆավորիտների ցանկը կազմել են 19 լրագրողներ։ Նրանք պետք է առանձնացնեին 15 հավաքականի։ Աշխարհի 2030թ. առաջնությունը տեղի կունենա Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Մրցաշարի մեկական հանդիպում էլ կընդունեն Արգենտինան, Ուրուգվայը և Պարագվայը` Մունդիալի հիմնադրման 100-ամյակի պատվին։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Պեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական առաջարկ էր կատարել կատալոնացի մարզչին, բայց 55-ամյա մասնագետն այժմ ուզում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հանգստանալ և ավելի ուշ դիտարկել առաջարկներ։ Գվարդիոլան այս ամռանն է հեռացել «Մանչեսթեր Սիթիից», որը մարզում էր 2016թ. հուլիսից։ Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային […]
Ավելին
«Վեսթ Հեմի» վինգեր Քրիսենսիո Սամերվիլը կտեղափոխվի «Ալ Հիլալ», հաստատում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. սաուդյան ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 70 միլիոն եվրոյով։ «Մրճահարները» հետագայում նաև տարբեր բոնուսներ կստանան։ Սամերվիլն Էր Ռիյադը ներկայացնող ակումբի հետ արդեն պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Նա հուլիսի 21-ին նոր […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 16:0 հաշվով հաղթել է Գերմանիայի 6-րդ լիգան ներկայացնող «Ազենին»։ «Ներաձուրիից» պենտա-տրիկ է գրանցել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն և խփել 5 գոլ, Լուկա Տոպալովիչը ձևակերպել է հեթ-տրիկ, Դավիդե Ֆրատեզին, Անդի Դիուֆը, Ջամալ Իդրիսուն` դուբլ, իսկ Մատիա Մոսկոնին ու Ֆեդերիկո Դիմարկոն աչքի են ընկել մեկական անգամ։ Միլանյան գրանդից երկրորդ խաղակեսում փոխարինման է […]
Ավելին
Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ «Ոսկե գնդակի» 2026թ. մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Ռոդրին ճանաչվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ ու պատմական ցուցանիշ կրկնել։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը պատմության մեջ միայն 11-րդ ֆուտբոլիստն է, որը դարձել է աշխարհի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան և արժանացել «Ոսկե գնդակին»։ Նման հաջողության նախկինում հասել էին Ուսման Դեմբելեն, Զինեդին Զիդանը (երկուսն էլ` Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Բոբի Չարլթոնը (Անգլիա), Ռոնալդինիոն, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026