«Բավարիան» պայմանագիր է համաձայնեցրել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ
«Բավարիան» պայմանագիր է համաձայնեցրել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ
05/05/2026 - 12:49

«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Մյունխենյան գրանդը 25-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Անգլիացի եզրայինի ծառայություններով նաև այլ ակումբներ են հետաքրքրված, բայց «ռեկորդ մայսթերը» նրան ձեռք բերելու հարցում ֆավորիտ է։ Գերմանական ակումբը նախնական բանակցություններ է վարել Գորդոնի ներկայացուցիչների հետ։

Գործարքի կայացման հիմնական խնդիրը «Նյուքասլի» հետ համաձայնության հասնելն է։ Անգլիական ակումբը չի ցանկանում վաճառել իր խաղացողի տրանսֆերը։

Բացի դա, «Բավարիան» նաև ֆինանսական որոշ սահմանափակումներ ունի, այդ պատճառով հետևում է նաև այլ խաղացողների։

Գորդոնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 46 խաղում 17 գոլ է խփել, որից 10-ը` Չեմպիոնների լիգայում։ Նա նաև 5 ասիստ է կատարել։

Ձախ վինգերը 2024թ. մարտից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում 17 խաղում խփել է 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026