Օլիմպիակոսի ֆիասկոն. Մաքքաբի Թել Ավիվը խոշոր հաշվով հաղթեց հունական ակումբին 🎥

Օլիմպիակոսի ֆիասկոն. Մաքքաբի Թել Ավիվը խոշոր հաշվով հաղթեց հունական ակումբին 🎥

08/03/2024 - 01:08

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Թել Ավիվի «Մաքքաբին» Պիրեյի «Գեորգիոս Կարայիսկակիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ Իսրայելից ժամանած հյուրերը հիանալի հանդիպում անցկացրին և հաղթեցին խոշոր` 4:1 հաշվով։

Ռոբի Քինի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրան Զահավին, մեկական գոլ էլ խփեցին Իդո Շահարն ու Դոր Պերեցը, իսկ հունական ակումբի կազմից աչքի ընկավ Այուբ Էլ Կաբին։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023