Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Հոլանդը կրկնել է Գերդ Մյուլերի 52 տարվա վաղեմության տպավորիչ ցուցանիշը 🎥

Ուելսի թիմի դեմ Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի խաղում Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էռլինգ Հոլանդը գոլ է խփել ու կրկնել Գերդ Մյուլերի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Stats Foot-ը։

հավաքականում անցկացրած 60 խաղում 66 գոլ է խփել։

Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 1974թ. ի վեր առաջին եվրոպացի ֆուտբոլիստն է, որը հավաքականում անցկացրած 60 խաղում 66 գոլ է խփել։

Նման ցուցանիշ գրանցել է միայն Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Մյուլերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ազգերի լիգա. Նորվեգիան վստահ խաղով հաղթեց Ուելսին 🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց Ուելսին։

Օսլոյում կայացած խաղում «Վիկինգներից» գոլ խփեցին Անտոնիո Նուսան, Անդրեաս Շելդերուպն ու Էռլինգ Հոլանդը։ «Վիշապներից» աչքի ընկավ Դեյվիդ Բրուքսը։

Սոլե Սոլբակենի գլխավորած թիմը 6 միավորով երկրորդ տեղ բարձրացավ։ Ուելսը 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է։

Հանդիպման գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ֆրանսիայի գավաթ. Հայ ֆուտբոլիստի` 90+1-ին խփած գոլը դրամարիկ հաղթանակ է պարգևել իր թիմին 🎥

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչում Լիգա 3-ը ներկայացնող «Վերսալը» սեփական դաշտում 3:2 հաշվով դրամարիկ հաղթանակ է կորզել Լիգա 2-ում հանդես եկող «Ռոդեզից»։

Տանտերերի հաղթական գոլը մրցավարի ավելացրած առաջին րոպեին խփել է Արթուր Զախարյանը։

«Վերսալը» մինչև 72-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, բայց կարողացել է քամբեք անել։ Ակումբից գոլ են խփել նաև Քենան Ռոշա-Սանթոսն ու Բիլալ Սիսես։ Հյուրերից աչքի են ընկել Ջորդան Կորեյան և Նաչոն Նսինգին։

29-ամյա Զախարյանն այս տարվա հուլիսից հանդես է գալիս «Վերսալում» ու բոլոր մրցաշարերի 8 խաղում խփել է 2 գոլ։

Հայ կիսապաշտպանը ծնվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ Նա հանդես է եկել միայն ֆրանսիական ակումբներում։ Զախարյանը, բացի «Վերսալից», խաղացել է նաև «Ֆուժերում», «Վիտրեում», «Լիֆրեում» և «Ստադ Բրիոշանում»։

«Վերսալը» Լիգա 3-ի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում 22 միավոր է վաստակել ու 4-րդ տեղում է։

Ջորդան Գոնսալեսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ճապոնիան թրիլերային հաղթանակ կորզեց Բրազիլիայից 🎥

Ճապոնիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Բրազիլիայի թիմի նկատմամբ։

Սինգապուրի Կալանգ քաղաքում կայացած խաղում «Սամուրայները» շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 15-րդ ու 19-րդ րոպեներին աչքի ընկան Տակեֆուսա Կուբոն և Կեյտո Նակամուրան։

«Պենտակամպիոնները» հետագայում կարողացան Վինիսիուսի դուբլի շնորհիվ հավասարեցնել հաշիվը։ Մադրիդի «Ռեալի» վինգերին երկու ասիստ կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսը։

Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց ճապոնացիները 90+1-րդ րոպեին Տացուհիրո Սակամոտոյի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։

Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո գլխավոր մրցավար Ջենաեն Ֆուն կարմիր քարտ է ցույց տվել բրազիլացիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ու թիմի ավագ Ռաֆինյային։

Աշխարհի հնգակի չեմպիոնը նույն քաղաքում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 17-ին` մրցելով Սինգապուրի հավաքականի դեմ։

Ճապոնիան էլ նույն օրը Կալանգում կհանդիպի Պարագվայի հավաքականի դեմ։

Հանդիպման գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Հակիմիի ֆանտաստիկ երկու գոլերն ու Մարոկկոյի ջախջախիչ հաղթանակը 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի 2027թ. խաղարկության որակավորման փուլի A խմբի երրորդ տուրում Մարոկկոյի ազգային հավաքականը Կասաբլանկայի «Մոհամեդ V» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախել է Նիգերի թիմին։

«Ատլասե առյուծներից» հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել թիմի ավագ ու առաջատար Աշրաֆ Հակիմին։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը ֆանտաստիկ երկու գոլ է խփել ու ասիստ կատարել։

Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Յասիր Զաբիրին, Յուսեֆ Էն-Նեսիրին ու Այուբ Ուֆկիրը։

Հյուրերից աչքի է ընկել Մոհամեդ Աբդուռահմանը։

Մարոկկոն հաղթել է բոլոր խաղերում ու 9 միավորով առաջին տեղում է։ Նիգերը 3 միավորով ու երրորդն է։

A խմբում ընդգրկված են նաև Գաբոնի և Լեսոտոյի հավաքականները, որոնք ունեն են համապատասխանաբար 6 և 0 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ազգերի լիգա. Գերմանիան վստահ խաղով հաղթել է Սերբիային 🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Բելգրադում 3:1 հաշվով հաղթել է Սերբիայի թիմին։

Յուրգեն Կլոպի գլխավերած թիմից մեկական գոլ են խփել Ֆլորիան Վիրցն ու Բրայան Գրուդան, իսկ հյուրերի պաշտպան Սրջան Բաբիչը գրավել է սեփական դարպասը։ Սերբերից աչքի է ընկել նույն Բաբիչը։

Տանտերերը հանդիպումն ավարտել են 9 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել են Վանյա Դրագոևիչն ու Անդրիա Ժիվկովիչը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Նիդերլանդներ – Հունաստան` 7:0

A դիվիզիոնի երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Նիդերլանդներ – 11 միավոր
  2. Հունաստան – 8
  3. Գերմանիա – 8
  4. Սերբիա – 0

Վերջին` 6-րդ տուրում կկայանան Գերմանիա – Նիդերլանդներ, Հունաստան – Սերբիա հանդիպումները։

Սերբիա – Գերմանիա խաղի գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Արգենտինան Մեսիի հեռանալուց հետո առաջին խաղում անսպասելի պարտություն է կրել 🎥

Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» ստադիոնում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց Ուրուգվայի թիմից։

Դիեգո Ֆոռլանի գլխավորած թիմից գոլ խփեց Մաքսիմիլանո Արաուխոն, իսկ «Ալբիսելեստեի» պաշտպան Լեոնարդո Բալերդին գրավեց սեփական դարպասը։

Աշխարհի գործող փոխչեմպիոնից աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։

Սա Արգենտինայի հավաքականի առաջին հանդիպումն էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի միջազգային կարիերան ավարտելուց հետո։

Արգենտինան ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 18-ին` Կորդոբայում մրցելով Կոստա Ռիկայի հավաքականի դեմ։

Ուրուգվայի հավաքականը նույն օրը տնային խաղում կհանդիպի Դոմենիկյան Հանրապետության թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Իսպանիայի գավաթ. «Բետիսը» մեծ դժվարությամբ հաղթահարեց 4-րդ լիգայի ակումբի արգելքը 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Բետիսը», լրացուցիչ ժամանակ ներառյալ, հյուրընկալվելիս 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ 4-րդ լիգան ներկայացնող «Նավալկառներոյի» նկատմամբ։

Հիմնական ժամանակում գրանցվեց 2:2 հաշիվը։

Անդալուլզյան ակումբը 5-րդ րոպեին` Ռոդրիգո Ռիկելմեի գոլից հետո, բացեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում տանտերերն անսպասելի երկու գոլ խփեցին ու մինչև հանդիպման վերջնամասը պահում էին առավելությունը. 49-րդ ու 79-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վարոն և Քենսլի Վասկեսը։

Հյուրերին պարտությունից 90+2-րդ րոպեին փրկեց Ռոդրիգո Մարինան` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմի հաղթական գոլը 96-րդ րոպեին խփեց Ռիկելմեն` գրանցելով դուբլ։

117-րդ րոպեին Իսկոն կարող էր մեծացնել «Բետիսի» առավելությունը, բայց չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։

Այսպիսով, «Բետիսը» մեծ դժվարությամբ դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Արդա Գյուլերի` տուգանայինից խփած անհավանական գոլը Բելգիայի դեմ խաղում 🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Բելգիայի թիմին։

Թուրքերից 20-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026