Պաշտոնական. Էդին Թերզիչն աշխատանքի կանցնի Լա լիգայում 📸
Էդին Թերզիչը կնշանակվի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 43-ամյա մասնագետն աշխատանքը կսկսի 2026/27 մրցաշրջանից` պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին։
Գերմանացի մասնագետը մարզել է միայն Դորտմունդի «Բորուսիան», որտեղ աշխատել է 2020-21 և 2022-24 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Գերմանիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, իսկ 2024թ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկ Բիլբաո, Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա