Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Գայլերը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «ճայերին» ջախջախելով 4:0 հաշվով։ Դանիելե դե Ռոսիի թիմից մեկական գոլ խփեցին Պաուլո Դիբալան, Ռոմելու Լուկակուն, Ջանլուկա Մանչինին և Բրայան Քրիստանտեն։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Գայլերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին, Ռոմելու Լուկակուն, Պաուլո Դիալան ու Լեանդրո Պարեդեսը։ «Մոնցայի» կազմից հեղինակության գոլը խփեց Անդրեա Կարբոնին։ Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։ Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։ Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Կրեմոնեզեի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի հյուրերն, օգտագործելով սակավաթիվ գոլային պահերից մեկը, հաղթում էին 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկ Չաջութը։ Երկրորդ կեսում «գայլերը», ունենալով խաղային լուրջ առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գոլը։ Այդուհանդերձ, հանդիպման […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ և համառ պայքարում, որն ավարտվեց «գայլերի» հաղթանակով` 2:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմին հաղթանակ պարգևեցին Լորենցո Պելեգրինիի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում երկու կողմերի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենաշատ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հերթական թարմացումից հետո Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ հերթական թարմացումից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիմո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ռոմելու Լուկակուն, ով 87-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «մանուշակների» եզրային հարձակվող Քրիսիան Կուամեի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Անտոնիո Ռապուանոն բելգիացի ֆուտբոլիստին անմիջապես հեռացրեց դաշտից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Նոյեմբերի 21-ին ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլը։ Այժմ ներկայացնում ենք որակավորման փուլի լավագույն ռմբարկուներին և ասիստենտներին։ Լավագույն ռմբարկուներ. Նշենք, որ Ռոմելու Լուկակուն Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում պատմական ռեկորդ է սահմանել` գերազանցելով Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հարձակվող Դևիդ Հիլիի ցուցանիշը, ով Եվրո-2008-ի որակավորման փուլի ընթացքում խփել էր 13 գոլ։ Դևիդ Հիլիի ցուցանիշը Եվրո-2016-ի շրջանակում կրկնել էր Լեհաստանի […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների գոլահար Ռոմելու Լուկակուն, ով 17-37-րդ րոպեների ընթաքում գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմից մել գոլ էլ խփեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Լեչչեի» դեմ։ «Գայլերն» արդեն 5-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Ռոմելու Լուկակուն վրիպեց 11-մետրանոցից. հյուրերին փրկեց դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն։ Հետագայում էլ «ջալոռոսիները» վերահսկում էին հանդիպման ընթացքն ու խաղային առավելություն ունեին, սակայն Ժոզե Մոուրինիոյի թիմը ոչ մի կերպ չէր կարողանում բացել հաշիվը։ Դեռ ավելին` […]
Ավելին
1 2 3 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023