Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Գայլերը» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «ճայերին» ջախջախելով 4:0 հաշվով։ Դանիելե դե Ռոսիի թիմից մեկական գոլ խփեցին Պաուլո Դիբալան, Ռոմելու Լուկակուն, Ջանլուկա Մանչինին և Բրայան Քրիստանտեն։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Գայլերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին, Ռոմելու Լուկակուն, Պաուլո Դիալան ու Լեանդրո Պարեդեսը։ «Մոնցայի» կազմից հեղինակության գոլը խփեց Անդրեա Կարբոնին։ Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլառատ պայքարում «գայլերը» 3:2 հաշվով հաղթեց «ցլերին»։ Դանիելե դե Ռոսիի թիմից փայլեց Պաուլո Դիբալան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Դուվան Սպատան, իսկ «Ռոմայի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ «Գայլերը» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին Լորենցո Պելեգրինին ու Դին Հայզենը։ Նշենք, որ Դանիելե դե Ռոսիի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հռոմեական ակումբն Ա […]
Ավելին
Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։ Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։ Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակցել Դանիելե դե Ռոսին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Նշենք, որ 40-ամյա մասնագետը մարզել է միայն Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը (2022 թ. հոկտեմբեր – 2023 թ. փետրվար), ինչպես նաև Իտալիայի հավաքականում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ժոզե Մոուրինիոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Դանիելե դե Ռոսին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու եմ մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը կունենա այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին «ջալոռոսիները» պաշտոնապես կհայտարարեն Դե Ռոսիի […]
Ավելին
Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, ով ներկայումս հանդես է գալիս «Անտվերպենի» կազմում, մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ը։ Բանն այն է, որ Ֆերարա քաղաքը ներկայացնող ակումբն այժմ մարզում է իտալական ֆուտբոլի լեգենդ Դանիելե Դե Ռոսին, ով ժամանակին Նայնգոլանի հետ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալական ֆուտբոլի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ 39-ամյա մասնագետի համար սա առաջին մարզչական փորձն է։ Դե Ռոսին 2021 թ. մարտից մինչև օգոստոս ընդգրկված է եղել […]
Ավելին
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտան Դանիելե դե Ռոսսին իր հիացմունքն է արտահայտել «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի նկատմամբ․ «Եթե դուք Իտալիայում ասեք, որ Արգենտինայում Մեսսիին համարում են չափազանց սսառը անձնավորություն, ձեզ վրա կծիծաղեն։ Ինչպե՞ս կարող եք ասել, որ Մեսսիին պակասում է կիրքը, երբ նրա ամորձիներն ավելի մեծ են, քան բոլորինը միասին վերցրած։ Նստելով համակարգչի […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023