Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն 🎥
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն 🎥
21/04/2026 - 21:52

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մրցաշարի եզրափակիչում 27-ամյա ըմբիշը հաղթեց վրացի Ռամազ Զոյիձեին։ Գրանցվեց 1:1 հաշիվը. հաղթանակը շնորհվեց Ամոյանին միավորն առաջինը վաստակելու համար։

Ամոյանը նախորդ տարի նույնպես եզրափակիչում հաղթել (3:1) էր Զոյիձեին։

Հայաստանի ներկայացուցիչը նախորդ չեմպիոնությունները գրանցել էր 2022, 2023, 2024 և 2025 թվականներին։ Նա նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է ու աշխարհի կրկնակի չեմպիոն։

Տեսանյութը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026