Author Archives: Miqayel

ՉԼ. «Ատլետիկոն» ու «Արսենալը» համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» և «Արսենալը» ոչ-ոքի (1:1) գրանցեցին։ Իսպանիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումն անցավ շատ համառ պայքարում. վճռորոշ եղան գլխավոր մրցավար Դանի Մակելիի նշանակած երկու 11-մետրանոցները։ «Զինագործներից» 44-րդ րոպեին նշակետից աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ռոխիբլանկոսից» 56-ին պատասխանեց Խուլիան Ալվարեսը։ Հանդիպման հերոսներից էր նաև լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 3 սեյվ […]

Պաշտոնական. Հայաստանն ու Վրաստանը կընդունեն Մ20 ԱԱ-ն 📸

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Երկրների` մրցաշարն ընդունելու համատեղ հայտն ընդունվել է ապրիլի 28-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստի ժամանակ։ «Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ […]

Խելահեղություն Փարիզում! ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային» 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում 5:4 հաշվով հաղթեց «Բավարիային»։ Փարիզյան գրանդից դուբլ գրանցեցին Խվիչա Կվարացխելիան ու «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն, աչքի ընկավ նաև Ժոաու Նևեշը։ Մյունխենյան գրանդից մեկաիան գոլ խփեցին Հարի Քեյնը, Մայլ Օլիսեն, Դայո Ուպամեկանոն ու Լուիս Դիասը։ ՊՍԺ-ն 58-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 5:2 հաշվով, […]

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն 🎥

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մրցաշարի եզրափակիչում 27-ամյա ըմբիշը հաղթեց վրացի Ռամազ Զոյիձեին։ Գրանցվեց 1:1 հաշիվը. հաղթանակը շնորհվեց Ամոյանին միավորն առաջինը վաստակելու համար։ Ամոյանը նախորդ տարի նույնպես եզրափակիչում հաղթել (3:1) էր Զոյիձեին։ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ չեմպիոնությունները գրանցել էր 2022, 2023, 2024 և 2025 թվականներին։ Նա […]

Լեմպարդի գլխավորած «Քովենթրի Սիթին» 25 տարի անց դուրս եկավ ԱՊԼ 🎥

Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 43-րդ տուրում «Քովենթրի Սիթին» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բլեքբեռնի» հետ։ Ռյոյա Մորիշիտայի գոլին «Քովենթրին» պատասխանեց Բոբի Թոմասի դիպուկ հարվածով։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկեց 84-րդ րոպեին։ «Քովենթրին» միավորների քանակը հասցրեց 86-ի և զբաղեցնում է առաջին տեղը։ Ակումբը 25 տարի անց նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Երկնագույնները» նախորդ անգամ բարձրագույն դիվիզիոնում […]

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը նոր առաջատար ունի

ՈՒԵՖԱ-ն ապրիլի 17-ին թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս թողնելուց հետո «Բավարիան» շրջանցել է «արքայական» ակումբին` 146,500 միավորով բարձրանալով առաջին տեղ։ Մադրիդյան գրանդն ունի 144,500 միավոր։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը` ըստ վերջին 5 տարիների մրցելույթների Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Ռեալում» լուրջ փոփոխություններ են սպասվում. Առբելոայից բացի երկու այլ պաշտոնյա էլ կարող են հեռանալ

Մադրիդի «Ռեալում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, հաստատում է El Mundo-ն։ «Արքայական» ակումբում սկսել են վերլուծել ստեղծված բարդ իրավիճակը։ Գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան մինչև պայմանագրի ավարտը կշարունակի կատարել իր աշխատանքը, բայց մադրիդյան գրանդն արդեն սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ 43-ամյա մասնագետի ու «լոս բլանկոսի» պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։ Սպասվում է, որ […]

Նոյերը կրկնեց Մոդրիչի, Ռամոսի, Կասիլիասի, Չավիի և բազմաթիվ այլ ֆուտբոլիստների ցուցանիշը 📸

Մանուել Նոյերը «Բավարիայի»` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո Մանուել Նոյերը կրկնել է մի շարք լեգենդար ֆուտբոլիստների ցուցանիշը։ Մյունեխնյան գրանդի դարպասապահը կարիերայում 9-րդ անգամ է հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նման ցուցանիշ ունեն նաև Լուկա Մոդրիչը, Իկեր Կասիլիասը, Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսը, Թոմաս Մյուլերը, Դավիդ Ալաբան, Տիագո Ալկանտարան, Մարսելոն, Չաբի Ալոնսոն և Չավին։ 8-ական կիսաեզրափակիչի են […]

Հայ դարպասապահը 3 11-մետրանոց է հետ մղել` օգնելով ՄԼՍ-ը ներկայացնող ակումբին դուրս գալ ԱՄՆ-ի գավաթի 1/8 եզրափակիչ 🎥

ԱՄՆ-ի բաց գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյու Էնգլանդ Ռևոլուշնը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է (3:1) երկրորդ լիգան` ՅՈՒՍԼ Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռոդ Այլենդին»։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվել է 1:1 հաշվով։ 11-մետրանոցների ժամանակ փայլել է տանտերերի դարպասապահ Դոնովան Փարիզյանը` հետ մղելով մրցակցի ֆուտբոլիստների երեք հարված։ Ֆոքսբորոու քաղաքը ներկայացնող ակումբը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, […]

Գերագուսյանի «Սանդեռլենդը» դուրս է եկել Պրեմիեր լիգայի գավաթի եզրափակիչ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սանդեռլենդ» Մ21-ը սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Բլեքբեռնի» հասակակիցների թիմին։ «Սև կատուներից» դուբլ է գրանցել Ջեք Ուիթաքերը, մեկական գոլ խփել են Ջեյդոն Ջոնսն ու Հարիսոն Ջոնսը։ Հյուրերից աչքի են ընկել Ջո Բոգանը և Բրենդոն Փաուելը։ «Սանդեռլենդից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Գրեմ […]

1 2 3 2,104