Լիվերպուլը ֆանտաստիկ խաղով քարը քարի վրա չթողեց Սպարտա Պրահային 🎥

Լիվերպուլը ֆանտաստիկ խաղով քարը քարի վրա չթողեց Սպարտա Պրահային 🎥

08/03/2024 - 00:18

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պրահայի» դեմ։

Մերսիսայդյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` հաղթելով 5:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, մեկական գոլ էլ խփեցին Ալեքսիս Մաք Ալիսթերը, Լուիս Դիասն ու Դոմինիկ Սոբոսլայը։

«Սպարտայի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնոր Բրեդլին։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023