Սպերցյանի ոսկերչական ասիստն ու «Կրասնոդարի» անչափ կարևոր հաղթանակը 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ակրոնին»։
«Ցլերի» հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գրանցել է 12 գոլ ու 15 ասիստ։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 63 միավորով առաջին տեղում է, «Ակրոնը»` 27 միավորով 12-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml