«Ալ Հիլալը» ձեռք է բերել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 միլիոն եվրո։ «Զինագործները» իրականացրել են ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017թ. օգոստոսին, երբ Ալեքս Օքսլեյ-Չեմբեռլենը […]
Ավելին
«Բարսելոնան» ձեռք կբերի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնույթնան են հասել. «Բլաուգրանան» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 10 միլիոն եվրո։ «Զինագործները» նաև տարբեր հավելավճարներ կստանան։ 29-ամյա ֆուտբոլիստը կատալոնական գրանդի հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Ժեզուսը «Արսենալում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 123 խաղում խփել է […]
Ավելին
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։ Interfootball-ը ներկայացնում է մրցաշարի նախորդ երկու տարիների հաղթող ՊՍԺ-ի, «Բավարիայի» և «Արսենալի» մրցակիցներին։ ՊՍԺ «Արսենալ» «Բավարիա» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Քովենթրի Սիթիին»։ «Զինագործներից» մեկական գոլ խփեցին Կայ Հավերցը, Բուկայո Սական ու թիմի ավագ Մարտին Էդեգորը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում կմրցի առաջնության նորեկ «Քովենթրի Սիթիի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Պատրիկ Վիեյրան նշանակվել է Սենեգալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Տերանգայի առյուծների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ստրասբուրգը», «Ջենովան», «Քրիստալ Փելասը», «Նիցան» և այլ ակումբներ։ Նա Սենեգալի հավաքականում փոխարինել է Պապ Թիավին։ Վիեյրան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Միլանում», «Արսենալում», «Յուվենտուսում» և «Մանչեսթեր […]
Ավելին
«Արսենալը» պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր։ Անգլիայի չեմպիոնը տիտղոսային խաղում 3:0 հաշվով հաղթեց գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։ «Զինագործներից» հաշիվն արդեն 25-րդ վայրկյանին բացեց Ռիկարդո Կալաֆյորին։ Միկել Արտետայի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Կայ Հավերցն ու Մարտին Էդեգորը։ Լոնդոնյան գրանդից երկու ասիստ գրանցեց թիմի նորեկ Խրիստոս Ցոլիսը։ Հույն վինգերը վերջերս է 40 միլիոն […]
Ավելին
«Արսենալն» ակումբի պաշտպան Մայլզ Լյուիս-Սքելիի ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Չելսիին», հայտնում է The Telegraph-ը։ «Ազնավականները» «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Պեպ Չավարիային ձեռք բերելուց հետո հրաժարվել է գնել նաև Լյուիս-Սքելիի տրանսֆերը։ «Կարմիր սատանաները» նույնպես հրաժարվել են 19-ամյա պաշտպանի տեղափոխությունից։ «Արսենալը» պատրաստ է եղել իր ֆուտբոլիստից բաժանվել 45 միլիոն ֆունտ ստերլինգով։ Անգլիացի ֆուտբոլիստի ապագան շարունակում է […]
Ավելին
Անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ», հայտնում է կանադական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 37-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Սևիլիայում», 30 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։ Լեգենդար հարձակվողը նախկինում հանդես է եկել նաև «Արսենալում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Մանչեսթեր […]
Ավելին
«Արսենալը» ձեռք է բերել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսին, հայտնում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» Գիմարայեսի տեղափոխության համար «Կաչաղակներին» վճարել են 87,5 միլիոն եվրո և իրականացրել ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ավելի շատ գումար լոնդոնյան գրանդը վճարել է միայն Դեկլան Ռայսի տեղափոխության համար` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026