«Բարսան» դժվարին հաղթանակ կորզեց «Օսասունայից»` կտրուկ մոտենալով չեմպիոնությանը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային»։
«Բլաուգրանայի» հաղթական գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերան Տոռեսը, որոնք աչքի ընկան 81-րդ ու 86-րդ րոպեներին։
Տանտերերից հաշիվը 89-րդ րոպեին կրճատեց Ռաուլ Դե Արոն։
Կատալոնական գրանդը 88 միավորով առաջին տեղում է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 14 միավորով առաջ է մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից»։ Եթե այս տուրում «արքայական» ակումբը չհաղթի «Էսպանոյլին», «Բարսելոնան» կհռաչկվի Իսպանիայի չեմպիոն։
«Օսասունան» 42 միավորո 10-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml