Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պրահայի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` հաղթելով 5:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, մեկական գոլ էլ խփեցին Ալեքսիս Մաք Ալիսթերը, Լուիս Դիասն ու Դոմինիկ Սոբոսլայը։ «Սպարտայի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց «Լիվերպուլի» պաշտպան Կոնոր Բրեդլին։ Հավելենք, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ 80-րդ րոպեին «Լութոնի» կազմից հաշիվը բացեց Թահիթ Չոնը, իսկ մերսիսայդյան ակումբին 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց Լուիշ Դիասը։ Այս ոչ-ոքիից հետո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Տոտենհեմինն։ Մերսիսայդյան ակումբի կազմից 34-րդ րոպեին աչքի ընկավ Լուիշ Դիասը, սակայն գլխավոր մրցավար Սայմոն Հուփերը չհաշվեց դարպասի գրավումն` կոլումբացի կիսապաշտպանի մոտ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։ Այդուհանդերձ, հանդիպումից հետո Անգլիայի մրցավարական կորպուսը` PGMOL-ը, խոստովանել է, որ Դիասի խփած գոլը սխալմամբ չի արձանագրվել։ «PGMOL-ը խոստովանում է, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով։ Մերսիսայդյան ակումբի գոլերը խփեցին Լուիս Դիասը, Մոհամեդ Սալահն ու Դիոգու Ժոտան, իսկ «բալերի» կազմից աչքի ընկավ Անտուան Սեմենիոն։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 4 միավոր և բարձրացավ 3-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։ Մերսիսայդյան ակումբի կազմից 18-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ «ազնվականների» պատասխան գոլը 37-րդ րոպեին խփեց Աքսել Դիսասին։ Այսպիսով, երկու ակումբներն էլ նոր մեկնարկած առաջնությունում վաստակեցին առաջին միավորը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «խցանների» համար և արդեն 15-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կյորտիս Ջոնսը, Լուիս Դիաշն ու Մոհամեդ Սալահը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում լոնդոնյան ակումբը չընկճվեց նման սառը ցնցուղից և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ նեապոլիտանական ակումբը պարզապես փայլեց` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պյոտր Զելնսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրե Զամբո Անգլիսան ու Ջովանի Սիմեոնեն։ «Լիվերպուլի» միակ գոլը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես իր տարերքի մեջ էր և մրցակցի դարպասն ուղարկեց 9 անպատասխան գնդակ։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիշ Դիասը, մեկական անգամ էլ աչէի ընկան Հարվի Էլիոթը, Տրեն Ալեքսանդր-Առլոնդը, Վիրջիլ վան Դեյկը, Ֆաբիո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 61-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի վինգեր Լուիշ Դիասը հարձակման ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը»` «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբը տիրեց նախաձեռնությանն ու ուներ մեծ առավելություն, սակայն չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ 32-րդ րոպեին էլ «արծիվները» նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Վիլֆրիդ Զահան, օգտվելով մրցակցի պաշտպանության թերացումից, մեն-մենակ մնաց «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի դիմաց` բացելով խաղի […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023