Բուլղարիայում 14 տարի անց փոխվեց չեմպիոնը 🎥
«Լևսկին» պատմության մեջ 27-րդ անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։
Երկրի բարձրագույն առաջնության 30-րդ տուրում Սոֆիան ներկայացնող ակումբը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ 1948-ին։
Խուլիո Վելասկեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 71-րդ րոպեին խփել է Մարկո Դուգնաջիչը։
«Կապույտները» 76 միավորով առաջին տեղում են` առաջնության ավարտից 4 տուր առաջ ապահովելով չեմպիոնությունը։ ԲԿՄԱ 1948-ը 62 միավորով երկրորդն է։
«Լևսկին» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2009 թվականին։ Ակումբն ամռանը կմասնակցի Չեմպիոնների լիգային` պայքարն սկսելով որակավորման առաջին փուլից։
Բուլղարիայում 14 տարի անց փոխվեց երկրի չեմպիոնը։ Նախորդ տարիներին ոսկե մեդալակիր էր դառնում միայն մեկ ակումբ` «Լյուդոգորեցը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բուլղարիայի առաջնություն, Լևսկի, Լյուդոգորեց, Խուլիո Վելասկես, Չեմպիոնների-լիգա