Կոնֆերենցիաների լիգա. Փյունիկն իմացավ իր մրցակիցներին
Ստամբուլում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում «Փյունիկն» ընդգրկվեց H խմբում և կմրցի «Բազելի» (Շվեյցարիա), «Սլովան Բրատիսլավայի» (Սլովակիա) և «Ժալգիրիսի» (Լիտվա) դեմ։ Նշենք, որ մրցաշարի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am