Փյունիկը 11-մետրանոցներով պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի ԿԼ խմբային փուլում
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Շերիֆի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպմանը կողմերը գոլեր չէին խփել. գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային լուրջ առավելություն և հաճախ էին վտանգավոր գրոհներով սպառնում Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Այդուհանդերձ, «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հիմնական ժամանակում դարպասն անառիկ պահել` պաշտպանվելով անձնուրաց։ […]