Գերագուսյանի «Սանդեռլենդը» դուրս է եկել Պրեմիեր լիգայի գավաթի եզրափակիչ 🎥
Գերագուսյանի «Սանդեռլենդը» դուրս է եկել Պրեմիեր լիգայի գավաթի եզրափակիչ 🎥
16/04/2026 - 12:11

Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սանդեռլենդ» Մ21-ը սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Բլեքբեռնի» հասակակիցների թիմին։

«Սև կատուներից» դուբլ է գրանցել Ջեք Ուիթաքերը, մեկական գոլ խփել են Ջեյդոն Ջոնսն ու Հարիսոն Ջոնսը։ Հյուրերից աչքի են ընկել Ջո Բոգանը և Բրենդոն Փաուելը։

«Սանդեռլենդից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, հարձակվող Ֆին Գերագուսյանը։

Գրեմ Մյուրթիի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարնլիի» Մ21 թիմի դեմ։ Հանդիպման ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026