ԵԼ. խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

ԵԼ. խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

26/08/2022 - 13:51

Օգոստոսի 25-ին ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները։

Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Ռոմա», «Լացիո» (երկուսն էլ` Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» (երկուսն էլ` Անգլիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Օլիմպիակոս» (Հունաստան)

Երկրորդ զամբյուղ – «Ֆեյերորդ», ՊՍՎ (երկուսն էլ` Հոլանդիա), «Ռեն», «Մոնակո» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա), «Քարաբախ» (Ադրբեջան), «Մալմյո» (Շվեդիա), «Լյուդոգորեց» (Բուլղարիա)

Երրորդ զամբյուղ – «Շերիֆ» (Մոլդովա), «Բետիս» (Իսպանիա), «Միդյուլան» (Դանիա), «Բուդե Գլիմտ» (Նորվեգիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Ունիոն Բեռլին», «Ֆրայբուրգ» (երկուսն էլ` Գերմանիա), «Ֆեներբախչե» (Թուրքիա)

Չորրորդ զամբյուղ – «Նանտ» (Ֆրանսիա), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Շտուրմ Գրաց» (Ավստրիա), ԱԵԿ Լառնակա, «Օմոնիա» (երկուսն էլ` Կիպրոս), «Ցյուրիխ» (Շվեյցարիա), «Ունիոն Սեյնթ Ժիլուա» (Բելգիա), «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)

Նշենք, որ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` օգոստոսի 26-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023