ՉԼ. ՊՍԺ-ն նորից հաղթեց «Լիվերպուլին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
ՉԼ. ՊՍԺ-ն նորից հաղթեց «Լիվերպուլին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
15/04/2026 - 01:38

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդը սեփական դաշտում առավելության էր հասել նույն հաշվով։

Պատասխան մրցավեճում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։

Հանդիպման հերոսներից էր նաև ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, որը 6 սեյվ կատարեց։

Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026