ՉԼ. Լուքմանը «Բարսայի» դեմ դիմակայությունում առաջ մղեց «Ատլետիկոյին» 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Բարսելոնայի» դեմ։
31-րդ րոպեին «ռոխիբլանկոսից» մրցակցի դարպասը գրավեց Ադեմոլա Լուքմանը, որը կրճատեց հաշիվը` 1:2։ Մադրիդյան գրանդը դիմակայությունում հաղթում է այժմ 3:2 հաշվով։
Առաջին մրցավեճում «Ատլետիկոն» առավելության է հասել 2:0 հաշվով։