ՉԼ. «Ատլետիկոն» պարտվեց «Բարսային», բայց 9 տարի անց դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥
Մադրիդի «Ատլետիկոն» 9 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Չնայած «ռոխիբլանկոսը» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Բարսելոնային», միևնույն է Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պայքարից դուրս թողեց «բլաուգրանային»։ «Ատլետիկոն» դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան մրցավեճում կատալոնական գրադից գոլերը խփեցին Լամին Յամալն ու Ֆերան Տոռեսը։ Տանտերերի վճռորոշ գոլը խփեց Ադեմոլա Լուքմանը։
«Բարսելոնան» պատասխան մրցավեճում նույնպես կարմիր քարտ ստացավ. 79-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան։ Առաջին խաղում էլ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից կարմիր քարտ էր ստացել Պաու Կուբարսին։
Մադրիդյան գրանդը նախորդ անգամ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս էր եկել 2017 թվականին։ «Ատլետիկոն» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Արսենալի» կամ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml