ԿԼ. խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

ԿԼ. խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

26/08/2022 - 12:59

Օգոստոսի 25-ին ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները։

Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Վիլյառեալ» (Իսպանիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Ազ Ալկմար» (Հոլանդիա), «Գենտ» (Բելգիա), «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա), «Պարտիզան Բելգրադ» (Սերբիա), «Վեսթ Հեմ» (Անգլիա)

Երկրորդ զամբյուղ – «Կլուժ», «Ստյաուա» (երկուսն էլ` Ռումինիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Քյոլն» (Գերմանիա), «Հապոել Բեեր Շևա» (Իսրայել), «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս»), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

Երրորդ զամբյուղ – «Նիցա» (Ֆրանսիս), «Անդերլեխտ» (Բելգիա), «Ժալգիրիս» (Լիտվա), «Աուստրիա Վիեննա» (Ավստրիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա), «Սիվասպոր» (Թուրքիա), «Վադուց» (Լիխտենշտեյն)

Չորրորդ զամբյուղ – «Դնեպր-1» (Ուկրաինա), «Լեխ Պոզնան» (Լեհաստան), «Սլովացկո» (Չեխիա), «Սիլկեբորգ» (Դանիա), «Յուրգորդեն» (Շվեդիա), «Փյունիկ» (Հայաստան), ՌՖՇ (Լիտվա), «Բալկանի» (Կոսովո)

Նշենք, որ «Փյունիկը», «Բալկանին», «Յուրգորդենը», «Դնեպր-1»-ը, ՌՖՇ-ն, «Սիլկեբորգը» «Սիլկեբորգն» ու «Վադուցը» պատմության մեջ առաջին անգամ են մասնակցելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող որևէ մրցաշարի խմբային փուլի։

Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր` օգոստոսի 26-ին` Երևանի ժամանակով 16:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023