«Բրագայի» կիսապաշտպան Ռոդրիգո Սալասարը կտեղափոխվի Լիսաբոնի «Սպորտինգ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. գործարքը կարժենա 30 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Սալասարի տեղափոխությունը կդառնա «Սպորտինգի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Մանուել Ուգարտեի ռեկորդը, որին լիսաբոնյան ակումբը 2021թ. հունվարին «Ֆամիլիկաոյից» ձեռք էր բերել […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» «Եվրոպա Պարկ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Բրագային»։ Դիմակայության առաջին խաղում «Բրագան» առավելության էր հասել 2:1 հաշվով։ Պատասպան մրցավեճում Յուլիան Շուստերի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լուկաս Կուբլերը, գոլ խփեց նաև Յոհան Մանզամբին։ Հյուրերից աչքի ընկավ Պաու Դելգադոն։ Պորտուգալական ակումբը 6-րդ րոպեից` Մարիո Դորժելեսի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Բրագան» […]
Ավելին
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց պորտուգալական «Բրագայի» հետ։ Տանտերերն արդեն 5-րդ րոպեին Ֆլորիան Գրիլիչի ջանքերով բացեցին հաշիվը։ Անդալուզյան ակումբից 61-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կուչո Էռնանդեսը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ռիկարդո Դիոնիսիոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Արարատի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Պորտուգալացի մասնագետը նախկինում եղել է «Պորտուի», «Բրագայի», Լիսաբոնի «Սպորտինգի» և մի շարք այլ ակումբների ֆիզպատրաստության մարզիչը։ 43-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է շվեյցարական «Նիոնը», «Սիոնը» և «Լոզան Ուշին»։ Դիոնիսիոն 2025թ. բրազիլական «Բոտաֆոգոյում» ընդգրկված է եղել պորտուգալացի անվանի մասնագետ Ռենատու Պայվայի մարզչական շտաբում։ […]
Ավելին
Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում սենսացիոն զույգ է ձևավորվել։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Վիտորիա Գիմրայանշը» 2:1 հաշվով թրիլերային comeback է արել Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։ Մայրաքաղաքային ակումբը 14-րդ րոպեից Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ հաղթում էր։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմը հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ խաղային լուրջ առավելություն ուներ ու կարող էր բազմիցս մեծացնել առավելությունը, սակայն մրցակցի դարպասապահ Շարլեսը […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողին։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Աբովյանում։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը մոտ է ակումբից հեռանալուն ու «Բրագա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պորտուգալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար կվճարի 12 միլիոն եվրո։ «Բլաուգրանան» գործարքից ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ` կախված իսպանացի ֆուտբոլիստի արդյունավետությունից։ «Բարսելոնան» այժմ բանակցում է` հետագայում Վիկտորի տրանսֆերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բրագային»։ Այդ հանդիպման ընթացքում «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Միկել Կամպսը X-ի իր միրոբլոգում սկանդալային գրառում է կատարել` քննադատելով «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսին. «Սա ռասիզմ չէ։ Նա ծաղրածու է և արժանի է ապտակի, ով անպետք և անիմաստ հնարքներ է կատարում դաշտի կենտրոնում»։ Ճիշտ է` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բրագայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Ռոդրիգոն ու Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի կիսապաշտպանը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո անցկացրած 12 խաղում խփել է արդեն 11 գոլ։ «Բրագայի» միակ գոլը գրանցվեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրագան» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ունիոնի» դեմ։ Գերմանական ակումբը բավական լավ սկսեց հանդիպումը և երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Շերալդո Բեկերը։ Նշենք, որ սուրինամցի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց «Ունոնի» պատմության առաջին գոլերը։ Այդուհանդերձ, հետագայում «Բրագան» իր մեջ ուժ գտավ և հետագայում ոչ միայն հետ բերեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026