Ինչպես տեղեկացնում է «Լացիոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Տուդորը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Խորվաթ մասնագետը «արծիվների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մաուրիցիո Սարիին, ով աշխատանքից հեռացել էր սեփական դիմումի համաձայն։ Տուդորի վերջին աշխատավայրը եղել է «Մարսելում», որտեղ աշխատել է 2022/23 մրցաշրջանում։ Ավելի վաղ խորվաթ մասնագետն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի «Լացիոյի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել է 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերը.
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Լացիոն» սեփական մարզադաշտում 0:1 հաշվով զիջեց «Միլանին»։ Հռոմեական ակումբը հանդիպումն ավարտել է 8 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել են Լուկա Պելեգրինին, Ադամ Մարուշիչն ու Մատեո Գենդուզին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բոխումից»։ Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Դայո Ուպամեկանոն, ով 77-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը` հեռացվելով դաշտից։ Ֆրանսիացի պաշտպանը երկրորդ պաշտոնական խաղում անընդմեջ հեռացվում է դաշտից։ 25-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոյի» դեմ դիմակայության առաջին խաղում (0:1) […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ։ «Արծիվները» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում ակումբի պատմության միայն երկրորդ հաղթանակն են տարել։ Հռոմեական ակումբը հաղթել էր միայն 1999/00 խաղարկության 1/4 եզրափակիչի` «Վալենսիայի» դեմ կայացած պատասխան խաղում` առավելության հասնելով նույն` 1:0 հաշվով։ Նշենք, որ այդ ժամանակ Չեմպիոնների լիգայում դեռս գործում էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լացիոյից»։ OptaPaolo-ն հայտնում է, որ մյունխենյան ակումբը եվրագավաթային մրցաշարերում 2011թ. ի վեր առաջին անգամ է պարտվել իտալական ակումբի։ Անպարտելիության շարքը բաղկացած էր 12 խաղից։ Նախորդ անգամ «ռեկորդ մայսթերը» իտալական որևէ ակումբի պարտվել էր Չեմպիոնների լիգայի 2010/11 խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում` սեփական […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցեց, քանի որ «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց Չիրո Իմոբիլեի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։ Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբը ոչ մի դիպուկ հարված չկատարեց հռոմեական ակումբի դարպասապահ Իվան Պրովեդելի […]
Ավելին
Այսօր` փետրվարի 13-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Կոպենհագեն» – «Մանչեսթեր Սիթի» «Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ» «Լացիո» – «Բավարիա» ՊՍԺ – «Ռեալ Սոսիեդադ» «Ինտեր» – «Ատլետիկո Մադրիդ» ՊՍՎ – «Բորուսիա Դորտմունդ» «Նապոլի» – «Բարսելոնա» «Պորտու» – «Արսենալ» Հավելենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-14-ին և […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։ Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դավիդե Ֆրատեզիին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 22

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023