Author Archives: Miqayel

Արսենալը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով Ֆուլհեմի նկատմամբ🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը»` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջին խաղակեսում, չնայած «զինագործներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, չկարողացան նախքան ընդմիջում բացել հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում էլ` 56-րդ րոպեին, հյուրերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Ալեքսանդր Միտրովիչի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Նշենք, որ սերբ հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում […]

Հալանդն անհավանական է. Ման. Սիթին տպավորիչ comeback արեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպմումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ «քաղաքաբնակների» համար, ովքեր առաջին կեսից հետո զիջում էին 0:2 հաշվով։ Խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացվեց Ջոն Սթոունզի ինքնագոլից, իսկ 22-րդ րոպեին աչքի ընկավ Յոաքիմ Անդերսենը։ Այդուհանդերձ, երկորդ կեսում Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու […]

Լիվերպուլն իր տարերքի մեջ էր` գերանհավանական հաշվով հաղթելով Բորնմութին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես իր տարերքի մեջ էր և մրցակցի դարպասն ուղարկեց 9 անպատասխան գնդակ։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիշ Դիասը, մեկական անգամ էլ աչէի ընկան Հարվի Էլիոթը, Տրեն Ալեքսանդր-Առլոնդը, Վիրջիլ վան Դեյկը, Ֆաբիո […]

Յուվենտուս – Ռոմա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հաստատվել է Փյունիկի խաղացանկը ԿԼ-ի խմբային փուլում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 26-ին` Ստամբուլում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարին մասնակցելու է նաև «Փյունիկը», որն ընդգրկվել է H խմբում և կմրցի «Բազելի» (Շվեյցարիա), «Սլովան Բրատիսլավայի» (Սլովակիա) և «Ժալգիրիսի» (Լիտվա) դեմ։ Արդեն հաստատվել է երևանյան ակումբի խաղացանկը մրցաշարի շրջանակում, որն ունի հետևյալ տեսքը. 1-ին տուր «Բազել» – «Փյունիկ», սեպտեմբերի 8, 23:00 […]

Ման. Յունայթեդը վերգտնում է իրեն` հաղթելով նաև Սաութհեմպտոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 55-րդ րոպեին «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Բրունո Ֆերնանդեշը։ Այսպիսով, Էրիկ Տեն Հագի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 6 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Սաութհեմպտոնը», 4 միավորով, 13-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վարդան Մինասյան. Հայաստան – Բուլղարիա դիմակայության վերլուծությունը🎥

Interfootball-ն ու Վարդան Մինասյանը տևական ժամանակ անց վերսկսում են վերլուծական տեսանյութերի շարքը։ Վարդան Մինասյանն այս անգամ վերլուծել է ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում կայացած Հայաստան – Բուլղարիա հիշարժան դիմակայությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գործարքը կայացած է. Վեսլի Ֆոֆանան տեղափոխվում է Չելսի

«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանան կարիերան կշարունակի Չելսիի կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Սպասվում է, որ 21-ամյա պաշտպանն «ազնվականների» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ինչ վերաբերում է գործարքի ֆինանսական մանրամասներին, ապա, ամենայն հավանականությամբ, այն կդառնա ռեկորդային կենտրոնական պաշտպանների շրջանակում։ Ըստ Ռոմանոյի […]

Պաշտոնական. Նյուքասլն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին։ «Կաչաղակները» գործարքի դիմաց բասկյան ակումբին վճարել են 70 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այդ «կաչաղակների» ամենաթանկարժեք […]

ԿԼ. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Ստամբուլում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. Խումբ A – «Իստանբուլ Բաշակշեհիր», «Ֆիորենտինա», «Հարթս», ՌՖԺ Խումբ B – «Վեսթ Հեմ», «Ստյաուա», «Անդերլեխտ», «Սիլկեբորգ» Խումբ C – «Վիլյառեալ», «Հապոել Բեեր Շևա», «Աուստրիա Վիեննա», «Լեխ Պոզնան» Խումբ D – «Պարտիզան Բելգրադ», «Քյոլն», «Նիցցա», «Սլովացկո» Խումբ E – «Ազ Ալկմար», «Ապոլոն […]

1 1,063 1,064 1,065 1,066 1,067 2,104