«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։ «Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։ Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։ Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
Ավելին
«Փյունիկի» նախկին մամուլի խոսնակ Լիանա Մկրտչյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականի` Թուրքիայի թիմի դեմ խաղում գրանցած ոչ-ոքիին (1:1)։ «Երբ հետևում ես Մ19 հավաքականի խաղին, հասկանում ես՝ հայկական ֆուտբոլն ապագա ունի։ Նույնիսկ առանց հաղթանակի, այս տղաների խաղը հույս է ներշնչում։ Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի […]
Ավելին
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Մոմո Յանսանեի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ Գվինեացի հարձակվողը «Փյունիկին» վերջերս է միացել ու 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ «Արարատ-Արմենիան» Չարենցավանում դրամատիկ ոչ-ոքի է գրանցել «Վանի» հետ։ «Վանին» 26-րդ րոպեին առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը` գրավելով […]
Ավելին
Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։ ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։ «Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի […]
Ավելին
«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ «Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» […]
Ավելին
Գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսը ներկայացնող «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 14 խաղում խփել է 3 գոլ։ Յանսանեն նախկինում խաղացել է նաև բելառուսական «Իսլոչում», մալիական «Բլեք Սթարզում», մոլդովական «Շերիֆում», ռուսական «Պարի […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 36-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կամզում հանդես է եկել նաև 2022-24 թվականներին, 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ Դաշյանի նախորդ ակումբը «Նոան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` 31 խաղում գրանցելով […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»։ «Նռնագույններից» 90+4-րդ րոպեին դաշտի կենտրոնից ֆանտաստիկ գոլ խփեց Մարիուս Նուբիսին։ Կամերունցի հարձակվողն աչքի էր ընկել նաև 67-րդ րոպեին` գրանցելով դուբլ։ «Փյունիկը» 29 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Արարատը» 3 միավոր ունի ու վերջինն է` 10-րդը։ Ակումբները 2025թ. վերջին հանդիպումն են անցկացրել։ […]
Ավելին
1 2 3 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026