ՉԼ. «Ռեալը» գոլառատ խաղում հաղթում է «Բավարիային» առաջին խաղակեսից հետո 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Բավարիայի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը գոլառատ պայքարում հաղթում է 3:2 հաշվով։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դուբլ է ձևակերպել Արդա Գյուլերը, գոլ խփեց նաև Կիլիան Մբապեն։
«Ռեկորդ մայսթերից» աչքի են ընկել Ալեքսանդր Պավլովիչն ու Հարի Քեյնը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» Մադրիդում հաղթել է 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո դիմակայության հաշիվը 4:4 է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml