Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպումը բաց է թողնելու ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ով դիմակայության առաջին խաղում արդեն 1-ին րոպեին դեղին քարտ ստացավ ու որակազրկվեց։ Չուամենին այդ խաղում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ատլետիկո Մադրիդը» 11-մետրանոցներով հաղթեց «Ինտերին` դուրս գալով հաջորդ փուլ։ Այդ հաղթանակը հոբելյանական է դարձել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար։ Արգենտինացի մասնագետը «Ատլետիկոյի» ղեկին Չեմպիոնների լիգայում տարել է 50-րդ հաղթանակը։ Լրագրող Պեդրո Մարտինան հայտնում է, որ Սիմեոնեն Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի ղեկին տարած հաղթանակների քանակով զիջում է միայն Սըր Ալեքս […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաու» մարզադաշտում մրցեց «Սելտայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից 21-րդ րոպեին աչքի ընկան Վինիսիուսն ու Արդա Գյուլերը, իսկ մրցակցի դարպասապահ Վիսենտե Գուայիտան ու պաշտպան Կարլոս Դոմինգեսը դարձան ինքնագոլի հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 69 […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայում մեղադրվում է հարկային խարդախություն կատարելու համար։ El Diario-ն գրում է, որ իտալացի մասնագետին մեղադրանք է առաջադրվել հարկային երկու հանցագործության համար՝ կապված 2014-15 թթ. իմիջային իրավունքների ոչ պատշաճ հայտարարագրման հետ: Ընդհանուր առմամբ, Անչելոտին Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է 1,06 մլն եվրո։ Նշվում է, որ դատախազությունը 64-ամյա մասնագետի համար պահանջում […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» մի շարք ֆուտբոլիստներ դժվոհ են ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից։ The Athletic-ը գրում է, որ դժգոհող ֆուտբոլիստների թվում են Լուկա Մոդրիչը, Արդա Գյուլերը, Կեպա Արիսաբալագան և թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` դժգոհելու պատճառն այն է, որ իտալացի մասնագետը չի բացատրում, թե ինչու են նրանք քիչ խաղաժամանակ ստանում։ Հաղորդվում է, որ այդ հարցն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գոլ. «արքայական» ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Լուկա Մոդրիչի հիասքանչ գոլը։ Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան», 24 միավորով, 15-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 48-րդ րոպեին Բրահիմ Դիասի ֆանտաստիկ գոլը։ Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ռեալ Մադրիդը» մրցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական» ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգհեմը, մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու Ռոդրիգոն։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 61 միավոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Կարծում եմ` լավ հանդիպում անցկացրինք։ Լավ էինք վերահսկում հանդիպման ընթացքը, սակայն մեր բախտը չբերեց, որ գոլ բաց թողեղինք վերջին րոպեին։ «Ռեալն» արժանի էր հաղթանակի։ Բազում դեպքեր […]
Ավելին
1 2 3 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023