Author Archives: Miqayel

Պաշտոնական. Նորվեգական ֆուտբոլի ծագող աստղը տեղափոխվեց Բենֆիկա

Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է նորվեգական «Նորշելանի» 18-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «արծիվները» գործարքի դիմաց «Նորշելանին» վճարել են 14 մլն եվրո։ Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Նորշելանի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ […]

Իտալիայի գավաթ. Ռոման Դիբալայի հիանալի գոլի շնորհիվ հաղթեց Ջենոային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «գայլերին» հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Պաուլո Դիբալան, ով աչքի ընկավ անհատական հիանալի անցումից հետո։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այսպիսով, Ժոզե […]

Չելսիի հերթական ձախողումը. «ազնվականները» պարտվեցին նաև Ֆուլհեմին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հովեկները» հաղթեցին 2:1 հաշվով։ Մարկո Սիլվայի թիմին հաղթանակ պարգևեցին Վիլիանի և Կարլոս Վինիսիուսի խփած գոլերը։ «Ազնվականների» կազմից աչքի ընկավ Կալիդու Կուլիբալին։ Նշենք, որ «Չելսիի» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով […]

Թրիլլեր Էր Ռիյադում. Բարսելոնան 11-մետրանոցներով հաղթեց Բետիսին` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ🎥

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Բարսելոնան»։ Ինչպես և սպասվում էր, առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին «բլաուգրանայի» ֆուտբոլիստներն, ովքեր էլ արդեն 23-րդ րոպեին Պեդրիի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, սակայն Կարլոս Դել Սերո Գրանդեն խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց դարպասի գրավումը։ 32-րդ րոպեին էլ անդալուսական ակումբը պատասխանեց իր […]

Ֆելիշը Չելսիի կազմում նորամուտի խաղում հեռացվեց խաղադաշտից🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով 58-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «հովեկների» պաշտպան Կենի Տետեի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դևիդ Քութն անմիջապես հեռացրեց դաշտից պորտուգալացի հարձակվողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բետիս – Բարսելոնա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բետիսն» ու «Բարսելոնան»: Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը: Հանդիպման 40-րդ րոպեին «բլաուգրանային» առաջ մղեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ 77-րդ րոպեին անդալուսական ակումբի կազմից պատասխան գնդակը խփեց Նաբիլ Ֆեկիրը: Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Միլանը երկարաձգեց պայմանագիրն Իսմայիլ Բենասերի հետ

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իսմայիլ Բենասերի հետ: Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը: Նշենք, որ ալժիրցի ֆուտբոլիստը «ռոսոներիների» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Հ․Գ․ միացե՛ք […]

Ման. Յունայթեդը շուտով կհայտարարի Նիդեռլանդների հավաքականի հարձակվողին ձեռք բերելու մասին

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնլիի» հարձակվող Վութ Վեգորսթը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, նույն հիմունքներով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում «կարմիր սատանաները» համաձայնության են հասել ինչպես «Բարնլիի», այնպես էլ «Բեշիկթաշի» հետ։ «Բարնլիի» և «Բեշիկթաշի» միջև վարձակալական պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» թուրքական ակումբին վճարելու […]

Ասենսիո. «Փորձում էինք ամեն կերպ խուսափել 11-մետրանոց հարվածաշարից»

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 11-մետրանոցներով հաղթեց «Վալենսիային»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն. «Դժվար հանդիպում էր։ Երկու ակումբներին էլ չէր հերիքում տեմպը։ Կարևորը` մենք եզրափակիչում ենք։ Երկրորդ կեսում արագ բաց թողած գնդակը խառնեց մեր խաղաքարտերը։ Պետք է ընդունել, որ «Վալենսիան» նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց։ Մենք […]

Գատուզո. «Հպարտանում եմ Վալենսիայով. ցույց տվեցինք, որ հմուտ թիմ ենք»

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Վալենսիան» 11-մետրանոցներով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «չղջիկների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն. «Ես հպարտանում եմ «Վալենսիայով» և նրանով, թե ինչպես խաղացինք։ Մենթալիտետի տեսանկյունից հիանալի տեսք ունեինք. հենց այդ ճանապարհով պետք է առաջ շարժվել։ Մրցաշրջանի ընթացքում մեզ հաճախ դա չէր բավականացնում և պետք է նույն ոգով շարունակենք։ Մենք երիտասարդ […]

1 949 950 951 952 953 2,106