Պաշտոնական. Միլանը երկարաձգեց պայմանագիրն Իսմայիլ Բենասերի հետ

Պաշտոնական. Միլանը երկարաձգեց պայմանագիրն Իսմայիլ Բենասերի հետ

13/01/2023 - 00:33

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իսմայիլ Բենասերի հետ:

Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը:

Նշենք, որ ալժիրցի ֆուտբոլիստը «ռոսոներիների» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023