Իտալիայի գավաթ. Ռոման Դիբալայի հիանալի գոլի շնորհիվ հաղթեց Ջենոային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Իտալիայի գավաթ. Ռոման Դիբալայի հիանալի գոլի շնորհիվ հաղթեց Ջենոային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

13/01/2023 - 13:01

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «գայլերին» հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Պաուլո Դիբալան, ով աչքի ընկավ անհատական հիանալի անցումից հետո։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, Ժոզե Մոուրինիոյի թիմը հաղթեց 1:0 հաշվով, դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Նապոլի» – «Կրեմոնեզե» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023