Ման. Յունայթեդը շուտով կհայտարարի Նիդեռլանդների հավաքականի հարձակվողին ձեռք բերելու մասին

Ման. Յունայթեդը շուտով կհայտարարի Նիդեռլանդների հավաքականի հարձակվողին ձեռք բերելու մասին

12/01/2023 - 17:38

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնլիի» հարձակվող Վութ Վեգորսթը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, նույն հիմունքներով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում «կարմիր սատանաները» համաձայնության են հասել ինչպես «Բարնլիի», այնպես էլ «Բեշիկթաշի» հետ։

«Բարնլիի» և «Բեշիկթաշի» միջև վարձակալական պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» թուրքական ակումբին վճարելու է 3 մլն եվրո փոխհատուցում։

Սպասվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի և «Յունայթեդի» միջև վարձակալական պայմանագիրը կկնքի մինչև սույն թվականի հունիսի 30-ը։

Հոլանդացի հարձակվողն այսօր` հունվարի 12-ին` ուշ երեկոյան, կմեկնի Մանչեսթեր, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար, ինչից հետո էլ պաշտոնապես կդառնա «Յունայթեդի» ֆուտբոլիստ։

Նշենք, որ Վութ Վեգորսթը «Բեշիկթաշի» շարքերը համալրել էր 2022 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է նրա` «Բարնլիի» կազմում ունեցած մրցելույթներին, ապա հոլանդացի ֆորտբոլիստն այդ ակումբ տեղափոխվել է 2022 թ. հունվարին` անցկացրած 20 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Վեգորսթը Նիդեռլանդների հավաքականի կազմում վերջերս մասնակցեց Քաթարում կայացած աշխարհի առաջնությանը, որի շրջանակում մասնակցեց 4 հանդիպման և խփեց 2 գոլ` դառնալով դուբլի հեղինակ Արգենտինայի դեմ քառորդ եզրափակիչում կայացած խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023