Չելսիի հերթական ձախողումը. «ազնվականները» պարտվեցին նաև Ֆուլհեմին🎥

Չելսիի հերթական ձախողումը. «ազնվականները» պարտվեցին նաև Ֆուլհեմին🎥

13/01/2023 - 02:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հովեկները» հաղթեցին 2:1 հաշվով։

Մարկո Սիլվայի թիմին հաղթանակ պարգևեցին Վիլիանի և Կարլոս Վինիսիուսի խփած գոլերը։

«Ազնվականների» կազմից աչքի ընկավ Կալիդու Կուլիբալին։

Նշենք, որ «Չելսիի» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով հանդիպման 58-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց տանտերերի պաշտպան Կենի Տետեի նկատմամբ, ինչից հետո հեռացվեց դաշտից։

Հավելենք, որ բոլոր մրցաշարերի շրջանակում «թոշակառուները» կրեցին 3-րդ անընդմեջ պարտությունը։

Ավելացնենք, որ Գրեհեմ Փոթերի թիմը 2023 թ. դեռևս չի ճաշակել հաղթանակի բերկրանքը։

Այս հաղթանակից հետո «Ֆուլհեմը» վաստակեց 31 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։

«Չելսին», 25 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023