Author Archives: Miqayel

Ռեալ – Բարսելոնա. Գավին բացեց հանդիպման հաշիվը

Իսպանայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ 34-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Գավին` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալը հաղթեց Տոտենհեմին` ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Արսենալը»։ Առաջին խաղակեսն անցավ «զինագործների» շոշափելի խաղային առավելության պայմաններում և նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմը երկու գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ «Արսենալի» կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսն էլ անցավ Անտոնիո Կոնտեի թիմի […]

Ռեալ Մադրիդ – Բարսելոն. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Արսենալն առաջին կեսից հետո երկու գնդակի տարբերությամբ հաղթում է Տոտենհեմին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրու։ կայանում է հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Տոտենհեմն» ու «Արսենալը»։ Առաջին խաղակեսում «զինագործներն» ունեին խաղային ընդգծված առավելություն և նախքան ընդմիջում երկու անգամ գրավեցին տանտերերի դարպասը։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը գրավեց սեփական դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ուգո Լյորիսի կոպիտ սխալն ու ինքնագոլն Արսենալի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում մրցում է «Արսենալի» դեմ։ 14-րդ րոպեին «զինագործների» վինգեր Բուկայո Սակայն հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո փոխանցում-հարված կատարեց։ «Խցանների» դարպասապահ Ուգո Լյորիսը փորձեց միանգամից որսալ գնդակը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո այն հայտնվեց դարպասում։ Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց ֆրանսիացի դարպասապահի անվան […]

Տոտենհեմ – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Դեպայը որոշել է հեռանալ Բարսելոնայից

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Բարսելոնայից»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի հարձակվողը դժգոհ է «բլաուգրանայում» ունեցած իր կարգավիճակից և որոշել է հեռանալ ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեմֆիսի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը», որը պատրաստ է վարձակակել 28-ամյա ֆուտբոլիստին։ Ինքը` Դեպայը, նույնպես ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան ակումբի […]

Խավին մտադիր է Ռեալի դեմ հանդիպման համար փոխել Բարսելոնայի տակտիկական սխեման

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին այդ հանդիպման համար պատրաստվում է փոխել «Բարսելոնայի» տակտիկական սխեման։ Աղբյուրի փոխանցմամբ` 42-ամյա մասնագետը մտադիր է 4-3-3 սխեմայից անցում կատարել 4-4-2-ի։ Խավին կարծում է, որ «Բարսելոնան», երբ խաղում է չորս կիսապաշտպաններով, ավելի լավ է վերահսկում գնդակի ընթացքը։ Բացի դրանից, այդ […]

Չեխ. «ՄՅՈՒ-ի առաջին գոլը ցույց տվեց, որ օրենքները ստեղծող մարդիկ ֆուտբոլից չեն հասկանում»

«Չելսիի» և Չեխիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Չեխը քննադատել է անգլիական 20-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (2:1) հանդիպման մրցավարությանը. ««Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր ստեղծում են օրենքներ, ֆուտբոլից չեն հասկանում»,- գրել է Չեխը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ մանկունյական դերբիի 78-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի […]

Ինտերը հաղթեց Վերոնային՝ ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում🎥

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի 3-րդ րոպեին խփած միակ գոլը: Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Ինտերը» մոտակա հետապնդողներ «Լացիոյին», «Ատալանտային» և «Ռոմային» գերազանցում […]

1 947 948 949 950 951 2,106