Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում մրցել է Բ սերիան ներկայացնող «Պալերմոյի» դեմ։ Նեապոլյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սիրիլ Նգոնգեն, մեկական գոլ խփեցին Ժուան Ժեզուսը, Դավիդ Ներեսն ու Սքոթ Մաքթոմինեյը։ «Աձուրիները» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում մրցելու են «Լացիոյի» դեմ։ […]
Ավելին
Մեկնարկել է Իտալիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչից պայքարն են սկսել նաև Ա սերիան ներկայացնող մի շարք ակումբներ։ Բարձրագույն խմբի նորեկ «Կոմոն» Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտուն հյուրընկալվելիս մրցեց Բ սերիայում հանդես եկող «Սամպդորիայի» դեմ։ Կողմերը համառ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Սամպդորիայի» կիպրոսցի պաշտպան […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։ «Յուվենտուսը», չնայած կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լացիոյին» պարտվեց 1:2, ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ «Բյանկոներիները» առաջին խաղում հաղթել էին 2:0։ Պատասխան խաղում վճռորոշ դարձավ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկի խփած գոլը։ Թուրինյան ակումբը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Ատալանտայի» դեմ, որն ընդհանուր դիմակայությունում 4:2 […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Լացիոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «բյանկոներիները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից գոլերը խփեցին Ֆեդերիկա Կիեզան ու Դուշան Վլահովիչը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ֆիորենտինա» 0:0 (11 մ – 5:4) «Բոլոնիա» «Լացիո» 1:0 «Ռոմա» «Միլան» 1:2 «Ատալանտա» «Յուվենտուս» 4:0 «Ֆրոզինոնե» Մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Ատալանտա» «Լացիո» – «Յուվենտուս» Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչները բաղկաղած են երկու դիմակայություններից։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից փայլեց Արկադիուշ Միլիկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։ Այսպիսով, թուրինյան ակումբը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ատալանտան» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Տյոն Կոպմեյներսը, «ռոսոներիների» գոլը խփեց Ռաֆայել Լեաուն։ Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիորենտինայի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց 51-րդ րոպեին Մատիա Ձականիի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։ Այսպիսով, «Լացիոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուս» – «Ֆրոզինոնե» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Կրեմոնեզեի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի հյուրերն, օգտագործելով սակավաթիվ գոլային պահերից մեկը, հաղթում էին 1:0 հաշվով. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկ Չաջութը։ Երկրորդ կեսում «գայլերը», ունենալով խաղային լուրջ առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գոլը։ Այդուհանդերձ, հանդիպման […]
Ավելին
1 2 3 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023