Ասենսիո. «Փորձում էինք ամեն կերպ խուսափել 11-մետրանոց հարվածաշարից»

Ասենսիո. «Փորձում էինք ամեն կերպ խուսափել 11-մետրանոց հարվածաշարից»

12/01/2023 - 16:49

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 11-մետրանոցներով հաղթեց «Վալենսիային»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն.

«Դժվար հանդիպում էր։ Երկու ակումբներին էլ չէր հերիքում տեմպը։ Կարևորը` մենք եզրափակիչում ենք։

Երկրորդ կեսում արագ բաց թողած գնդակը խառնեց մեր խաղաքարտերը։ Պետք է ընդունել, որ «Վալենսիան» նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց։

Մենք ցանկանում էինք գոլի հեղինակ դառնայինք, որպեսզի ամեն կերպ խուսափենք 11-մետրանոց հարվածաշարից։

Ինձ համար միևնույն է, թե որ ակումբին կհանդիպենք եզրափակիչում»,- Ասենսիոյի խոսքերը մեջբերում է As-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023