Author Archives: Miqayel

Գործարքը կայացած է. Մուդրիկն անհավանական գումարի դիմաց տեղափոխվում է Չելսի

«Շախտյոր Դոնեցկի» վինգեր Միխայլ Մուդրիկը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Ազնվականները» գործարքի դիմաց «հանքափորներին» վճարելու են 100 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու […]

Ալեքսանդր Պետրակովի անցած մարզչական ուղին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է 65-ամյա մասնագետի անցած մարզչական ուղին. «Բուդիվելնիկ» Իվանկով – 1991-1993 «Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994 ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998 ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999 «Սպարտակ» Սումի – 2000 «Վիննիցա» – 2001 «Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001 […]

Լիվերպուլի ֆիասկոն. Բրայթոնը ջախջախեց մերսիսայդյան ակումբին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ճայերը» հիանալի ֆուտբոլ ցույց տվեցին` 3:0 հաշվով ջախջախելով Յուրգեն Կլոպի թիմին։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի եզրային կիսապաշտպան Սոլի Մարշը, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Դանի Վելբեքին։ Այս հաղթանակից հետո Ռոբերտո Դե Ձերբիի […]

Դրամա «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը կամային հաղթանակ տոնեց Ման. Սիթի նկատմամբ🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մանկունյական հերթական դերբիի շրջանակում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։ Երկրորդ խաղակեսում էլ Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին իսկ լուրջ իրական գոլային պահը վերածեղ դարպասի գրավման. 60-րդ րոպեին աչքի ընկավ րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Ջեք Գրիլիշը։ […]

Կասանո. «Ասում են` Ալեգրին մերժել է Չելսիին ու Ռեալին. անհեթեթություն է»

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Նապոլիից»։ Հանդիպումից հետո իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին. ««Յուվենտուսը» սարսափելի է բոլոր խաղերում։ Բացառություն էր միայն «Լացիոյի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։ Այժմ մենք տեսանք, թե որքան դոմինանտ է «Նապոլին», իսկ «Յուվենտուսը» միայն երկու գոլային պահ […]

The Best FIFA Football Awards. «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակի հավակնորդները

ՖԻՖԱ-ն հունվարի 12-ին հրապարակել է The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին։ 2022 թ. «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակին հավակնում են հետևյալ դարպասապահները. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիա) Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո) Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա) Նշենք, որ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին։ Հ․Գ․ միացե՛ք […]

Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Պետրակովը։ 65-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Ուկրաինայի հավաքականը, որը մարզել է 2021-2023 թթ.։ Պետրակովը մարզել է նաև Ուկրաինայի գրեթե բոլոր տարիքային` Մ-17, 18,19, 20 հավաքականները։ Նրա գլխավորությամբ Ուկրաինայի Մ-20 տարեկանների հավաքականը 2019 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Հավելենք, որ Հայաստանի […]

The Best FIFA Football Awards. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները

ՖԻՖԱ-ն հունվարի 12-ին հրապարակել է The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին։ 2022 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա) Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) […]

Նապոլի – Յուվենտուս. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն առաջնության առաջատար «Նապոլին» և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 948 949 950 951 952 2,106