Լացիոն խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Նապոլիին🎥
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ գրանցվեց, քանի որ «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։ Հռոմեական ակումբին հաղթանակ պարգևեց 67-րդ րոպեին Մաթիաս Վեսինոյի խփած գոլը։ Հավելենք, որ «Նապոլին» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Դիգեո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կրեց առաջին պարտությունը։ […]