Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը Մարոկկոյի դեմ ընկերական հանդիպման համար

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը Մարոկկոյի դեմ ընկերական հանդիպման համար

04/03/2023 - 01:25

Բրազիլիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մարոկկոյի ընտրանու դեմ։

«Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ խաղին։

Բրազիլացիների գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռամոն Մենեզեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Վեվերտոն («Պալմեյրաս»), Մայկել («Ատլետիկո Պարանաենսե»)

Պաշտպաններ – Ռոջեր Իբանիես («Ռոմա», Իտալիա), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ռոբերտ Ռենան («Զենիթ», Ռուսաստան), Արթուր («Ամերիկա Մինեյրո»), Էմերսոն Ռոյալ («Տոտենհեմ», Անգլիա), Ալեքս Տելես («Սևիլիա», Իսպանիա), Ռենան Լոդի («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Անդրե («Ֆլումինենսե»), Անդրեյ Սանթոս («Վասկո դա Գամա»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ժոաո Գոմես («Վուլվերհեմպտոն», Անգլիա), Լուկաս Պակետա («Վեսթ Հեմ», Անգլիա), Ռաֆայել Վեյգա («Պալմեյրաս»)

Հարձակվողներ – Անթոնի («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա), Ռոդրիգո, Վինիսիուս (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռոնի («Պալմեյրաս»), Վիտոր Ռոկե («Ատլետիկո Պարանաենսե»)

Նշենք, որ Մայկելը, Ռոբերտ Ռենանը, Արթուրը, Անդրեն, Անդրեյ Սանթոսը, Ժոաո Գոմեսը, Ռաֆայել Վեյգան, Ռոնին և Վիտոր Ռոկեն առաջին անգամ են հրավիրվել Բրազիլիայի հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023