Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «սկուադրա աձուրիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուչիանո Սպալետին։ 64-ամյա մասնագետն իր պարտականություններին կանցնի սույն թվականի սեպտեմբերի 1-ին և Իտալիայի հավաքականին կնախապատրաստի Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի ու Ուկրաինայի դեմ կայանալիք հանդիպումներին։ Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2026 […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են Լուչիանո Սպալետին («Նապոլիի» նախկին մարզիչ), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Սիմոնե Ինձզագին («Ինտեր»)։ Եզրափակիչ եռյակն ընտրել են նախորդ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբների մարզիչները, ՈՒԵՖԱ-ի անդամ-երկրների հավաքականների մարզիչները և ընտրված լրագրողների խումբը: Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա սույն թվականի օգոստոսի 31-ին […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչներին, որի թոփ-21-ն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։ Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն […]
Ավելին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից. «Երբեմն մենք բաժանվում ենք նաև մեծ սիրո պատճառով։ Ես հեռանում եմ և չեմ մնալու ակումբի ղեկին։ Չկա որևէ տարբերակ, որ դիրքորոշումս փոխեմ։ «Նապոլին» միայն լավագույնին է արժանի, իսկ ես այժմ չեմ կարող դա տալ ակումբին։ Շաբաթներ առաջ ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ինձ […]
Ավելին
Չնայած «Նապոլին» վերջերս 33 տարվա դադարից հետո դարձավ Ա սերիայի չեմպիոն, հնարավոր է, ակումբում մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դժգոհ է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի` իր հանդեպ վերաբերմունքից։ Աղբյուրի փոխանցմամբ` 64-ամյա մասնագետին դուր չի եկել այն հանգամանքը, որ Դե Լաուրենտիսը պայմանագրի երկարաձգման մասին իրեն տեղեկացրել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմից 13-րդ րոպեին հաշիվը բացեցՍանդի Լովրիչը, իսկ Նեապոլից ժամանած հյուրերի պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց Վիկտոր Օսիմենը։ Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` 33 տարի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ նեապոլիտանական ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշիվը։ Լուչիանո Սպալետիի թիմից աչքի ընկավ Մաթիաս Օլիվերան, իսկ Սալերնոյից ժամանած հյուրերի պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Բուլայե Դիան։ Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. Լուչիանո Սպալետիի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորիի խփած գոլը։ Նշենք, որ մինչ այդ VAR համակարգը չեղարկեց «բյանկոներիների» խփած երկու գոլերը։ Համակարգը չարձանագրեց Անխել Դի Մարիայի և Դուշան Վլահովիչի […]
Ավելին
Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո «Չելսին» սկսել է գլխավոր մարզչի փնրտուքները ։ Անգլիացի մասնագետի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Թեկնածուների թվում են նաև Մաուրիսիո Մոչետինոն, Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»)։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբն սկսել է դիտարկել նաև Լուիս Էնրիկեի, Օլիվեր Գլասների («Այնտրախտ») […]
Ավելին
1 2 3 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023