«Բարսելոնայի» ֆուտբոլիստը 1 տարով շարքից դուրս է մնացել 📸
«Բարսելոնայի» պաշտպան Պատրիսիո Պասիֆիկոն ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 1 տարի։ 20-ամյա պաշտպանը վիրահատվել է` սկսելով վերականգնողական երկար շրջանը։
Պասիֆիկոն վարձավճարով է հանսես գալիս կատալոնական ակումբում։ Նա «Բարսելոնա Բ»-ի կազմում 7 խաղում 1 գոլ է խփել։
Ձախ պաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է ուրուգվայական «Դեֆենսոր Սպորտինգին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml